|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կառավարությունից պահանջել է հատուկ դիմում ներկայացնել երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիին պաշտոնանկ անելու մասին:
«Կտրականապես պահանջում եմ Վրաստանի կառավարությունից անհապաղ ինձ ներկայացնել` Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, գլխավոր դատախազի հրաժարականը, քանի որ նա խախտել է արդարության գերակայության գլխավոր սկզբունքը, եւ ես հենց այսօր այն կբավարարեմ»,- հայտարարել է նախագահը: Հակառակ դեպքում, ըստ նրա, հարցականի տակ կդրվի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրդովմունքը:
Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցը ակտիվորեն քննարկվեց վրացական ԶԼՄ-ներում այն բանից հետո, երբ վարչապետ Իվանիշվիլին դժգոհություն հայտնեց Կբիլաշվիլիի` «բանտային սկանդալի» քրեական գործով հիմնական մեղադրյալ Վլադիմիր Բեդուկաձեին ազատ արձակելու մասին որոշման կապակցությամբ: Հենց Բեդուկաձեն էր Թբիլիսիի բանտում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու վերաբերյալ տեսանյութերի հեղինակը: