|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը համաձայն է զբաղեցնել Վրաստանի վարչապետի պաշտոնը «կայունացման ժամանակահատվածում», եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Պաշտոնյան այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես տվել եմ իմ համաձայնությունը վրացական միավորված ընդդիմության առաջարկին՝ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո»:
Սահակաշվիլին հավելել է, որ համաձայնել է անցումային վարչապետ լինել ոչ թե ամբողջ ժամկետով, այլ «կայունացման ժամանակահատվածում»՝ «մինչև մենք կկարողանանք հաղթահարել խոր տնտեսական ճգնաժամը, որում ներկայումս գտնվում է Վրաստանը»:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ ինքն այս պահին կատարում է Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի գործառույթները:. «Ինձ համար Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերն անբաժան են: Ես չեմ ընտրում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և՛ այստեղ, և՛ այնտեղ»,- հստակեցրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը նախկին նախագահ Սահակաշվիլիին ներկայացրել է որպես վարչապետի թեկնածու:
