|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր «ԱՆՌԻՎԱ» տուր ընկերությունը կազմակերպել է բարեգործական տուր՝ դեպի «Գիշերային Գառնի»՝ ի ոգեղեն զորակցություն Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայերին։
Գառնու տաճարում հանդես է եկել «Նաիրյան» վոկալ անսամբլը, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ միաժամանակ վերծանելով դրանք ժեստերի լեզվով՝ հասանելի դարձնելով լսողության խանգարումներ ունեցող անձանց համար։
Համերգի ավարտին Գառնու տաճարի տարածքում կազմակերպվել է մոմավառություն:
Հավաքագրված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Լիբանանահայերի կենսական կարիքները հոգալուն: