|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Բախտավոր և երջանիկ եմ, որ ճանաչել եմ Գագիկ Գինոսյանին։ Գինոսյանը ոգեղեն էություն էր, ով լցված էր նախնյաց լույսով ու զորությամբ, մարդ, ով իր ողջ կյանքի ընթացքում փնտրեց, գտավ և փոխանցեց սերունդներին իրական հայի տեսակի բանաձևը»,- այս մասին Եռաբլուրում Գագիկ Գինոսյանի տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ՝ Արսեն Ղազարյանը։
Այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Մարտիրոսի Գինոսյանի մահվան տարելիցին նվիրված արարողությունը։
Մանրամասն՝ տեսանյութում