|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 2015թ. բարեգործական ընկերությունների հաշվետվությունը:
2015թ. ընթացքում բարեգործական գործունեություն է իրականացրել 130 կազմակերպություն, ընդհանուր գումարը՝ 73 միլիարդ դրամ, որից 48 միլիարդ դրամը աշխատանքների կատարում է, իսկ 25-ը՝ բարեգործական բեռների ներմուծում և բաշխում: Գումարների 32 տոկոսը սոցիալական ոլորտին է ուղղվել, 23 տոկոսը՝ մշակութային, 20 տոկոսը՝ համայնքային զարգացմանը, 7 տոկոսը՝ քաղաքաշինական ոլորտին, 6 տոկոս՝ կրթական ոլորտին, 3,6 տոկոս՝ առողջապահական ոլորտին:
Ինչ վերաբերում է բարեգործական բեռներին, ապա 50 երկրներից են դրանք ներմուծվել` 25 միլիարդ դրամի չափով: Դրանց մեծ մասը եղել է դեղորայք, բժշկական սարքավորումներ: Ակտիվ գործել են ՀԲԸՄ կազմակերպությունը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության հայկական մասնաճյուղը, Հայկական ակնաբուժական նախագիծ-հիմնադրամը, և այլն: