կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 16:15
Առանց Կատեգորիա

Հիսուսը դարձավ ոգեղեն եւ անտեսանելի. հնագույն ձեռագիր

Հիսուսը դարձավ ոգեղեն եւ անտեսանելի. հնագույն ձեռագիր

Քրիստոսի կյանքի վերջին օրերը նորովի ընկալելու հնարավորություն կտա ղպտիերեն տեքստի թարգմանությունը, որը գրվել է 1200 տարի առաջ: Երկու մագաղաթները հայտնաբերվել էին 1910 թվականին Եգիպտոսում, հետագայում` հայտնվել ամերիկացի գործարար Ջոն Մորգանի հավաքածուում: Դրանցից մեկը, այնուհետեւ, տեղ էր գտել Փենսիլվանիայի համալսարանի թանգարանում, մյուսը` Մորգանի նյույորքյան գրադարանում:

 

Տեքստի թարգմանիչ, Ուտրեխտի համալսարանի գիտնական Ռուլոֆ վան դեն Բրուքը ներկայացնում է Ավետարաններում տեղ չգտած սյուժեներ. տեղեկացնում է Вести-ն: Մասնավորապես` նկարագրվում են Հիսուսի եւ Պիղատոսի ընթրիքը խաչելության նախօրեին, նաեւ Պիղատոսի ներքին տառապանքները. նա անգամ Հիսուսին առաջարկում է իր որդուն ուղարկել` նրա փոխարեն խաչվելու: Ի պատասխան` Հիսուսը նրան հանգստացնում է` հավելլեով, որ հարկ եղած դեպքում ինքը կարող է հեռանալ: «Այդժամ Պիղատոսի աչքերի առաջ Հիսուսը դարձավ ոգեղեն եւ անտեսանելի մի որոշ ժամանակ շարունակ»:

 

Ստացվում է` Հիսուսի վերջին ընթրիքը ոչ թե առաքյալների, այլ Պիղատոսի հե՞տ է եղել: Մեկնաբանելով Պիղատոսի առաջարկը` իր որդուն զոհել Հիսուսի փոխարեն, Բրուքը նշում է, որ դա դեռեւս չի նշանակում, որ իրադարձությունները զարգացել են հենց այդպես: Մագաղաթների տեքստը համապատասխանում է ղպտի քրիստոնեական ավանդույթներին, որոնք հարգանքով են վերաբերվում Պիղատոսին եւ արտացոլում են 1200 տարի առաջ ապրած մի խումբ մարդկանց պատկերացումները Հիսուսի կյանքի մասին: