կարևոր
4957 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-20 15:31
Հասարակություն

Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցավը. ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել

Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցավը. ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցությունն է հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռեյիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Կիսում ենք եղբայրական Իրանի ժողովրդի ցավը՝ մեր անկեղծ վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին, Իրանի բարեկամ ժողովրդին։ Համոզված ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և նրա իմաստուն ժողովուրդը կհաղթահարի անասելի ցավը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռեյիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին