|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։