Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 00:13
Հասարակություն

Ոչ միայն վրեժխնդրություն է Հայոց Եկեղեցու հանդեպ, այլև՝ արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի նկատմամբ․ Լիլիթ Գալստյան

Ոչ միայն վրեժխնդրություն է Հայոց Եկեղեցու հանդեպ, այլև՝ արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի նկատմամբ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է

«Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։

Ու թեև վաղուց Ալֆրեդ Հիչկոկի չավարտվող ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում, այուամենայնիվ, չեմ կարող ցավով, ամոթով ու նողկանքով չարձանագրել, որ սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի և սգի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանի հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ։ Նաև արհամարհանք հայ ժողովրդի անանդույթներին ու արժանապատվությանը։

Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն կունենար բարձրաձայնելու, կանխելու, ընդվզելու այս ոչ մարդկային, ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական վարքը․․․

Հ․Գ․ Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, ուր խաշած կարտոֆիլի գոլորշու մեջ փակվել են բոլոր հորիզոնները»։