|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս շաբաթվա վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հավանորեն քվեարկության կդրվի Սիրիայի հարցով բանաձեւի նախագիծը` չնայած մտավախություն կա, որ Ռուսաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից. տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն են ներկայացրել Սիրիայի իշխանությունների` հակակառավարական ցույցերի ուժային ճնշումները դատապարտող բանաձեւի նախագիծը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիս Քեմերոնը հայտարարել էր, որ բանաձեւով առաջարկվում է պատասխանատվության կանչել խաղաղ բնակիչների դեմ բռնությունների մեղավորներին, նաեւ նախատեսվում է մարդասիրական օգնություն Սիրիայի բնակչությանը:
Ի տարբերություն Ռուսաստանի, հավանորեն նաեւ Չինաստանի ու Հնդկաստանի, ԱՄՆ-ը պատրաստվում է հավանություն տալ բանաձեւին: