ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Իրանի մասին բանաձեւը` միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:
Բանաձեւը կոչ է անում ամբողջությամբ կատարել գործողությունների պլանը, որ ընդունել են Իրանն ու «վեցյակի» երկրները Վիենայում: Բանաձեւի ընդունումից հետո այս պլանը ստանում է միջազգային իրավունքի նորմի կարգավիճակ: Համաձայն գործողությունների պլանի` Իրանի միջուկային ծրագիրը որոշ չափով կսահմանափակվի, դրա փոխարեն Թեհրանը կստանա ֆինանսական օգնություն, բացի այդ` կհանվեն պատժամիջոցները:
Բանաձեւում նաեւ ասվում է, որ եթե «վեցյակի» երկրներից յուրաքանչյուրը կասկածի Իրանին պլանը խախտելու մեջ, ապա օրակարգում կարող է հայտնվել կրկնակի պատժամիջոցների հարցը: