|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Քննարկվել է Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող միջոցառումների արդյունավետությունը, մասնավորապես մաքսային ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Միջազգային փորձի հիման վրա մասնակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես են գործում մաքսային ծառայողները նոր իրավիճակում: Մասնավորապես, քննարկվել են մի շարք երկրների մաքսային մարմինների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակներ, ինչպես նաև այն հիմնական ռիսկերը, որոնց կարող են բախվել մաքսային մարմինները համավարակի պայմաններում՝ արտաքին առևտրային հոսքերի անվտանգությունն ապահովելու առումով:
Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության հիմնական ուղղություններին: Ներկայացվել են մի շարք միջազգային գործիքներ, այդ թվում ՀՄԿ-ի «Ինչպես հաղորդակցվել COVID-19 ճգնաժամի պայմաններում» ուղեցույցը, որտեղ ներկայացված են 10 հիմնական քայլերը, որոնք ցուցված են մաքսային մարմիններին՝ համաճարակի պայմաններում: