|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։
«Այո՛, իշխանությունը որպես ինստիտուտ Աստծուց է։ Ինչպես Աստծուց են նաև թագավորությունն ու պետությունը։ Բայց մի՞թե ամեն իշխանություն ըստ Տիրոջ կամքի է ընթանում կամ մի՞թե ամեն իշխանավոր Աստծուց է։
Արդյո՞ք Աստծուց էին Ներոնն ու Հուլիոս ուրացողը, Թալիաթն ու Լենինը և այլ Աստածամարտ ու մարդասպան իշխանավորներ։
Հետևաբար, Աստվածաշնչյան ճշմարտությունների սխալ մեկնաբանությունը օրվա իշխանություններին դարձնում է անսխալական, անողոք ու դաժան»,- նշել է Տեր Մաղաքիան։
Տեր Հոր խոսքով՝ իշխանությունները Աստծուց են՝ նշանակում է, որ ամեն իշխանություն հաշվետու է Աստծո առաջ և պետք է գործի ըստ Աստծո կամքի։
«Իշխանությունները Աստծուց են կարգված ՝ ժողովրդին միավորելու և դեպի Աստված առաջնորդելու համար։
Բայց, եթե եկել են բաժանելու և մարդկանց իրար հետ թշնամացնելու ու Աստծո եկեղեցին պառակտելու՝ ապա չարի կամակատարներն են։
Զավեշտալին այն է, որ Աստվածաշնչից մեջբերում անողները իրենք չեն ընդունում եկեղեցու իշխանությանը, չեն ընդունում Աստծուց կարգված և Սուրբ Հոգուց օծված Հայոց Հայրապետին և հոգևոր դասին։
Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ, նրանք պայքարում են Աստծո եկեղեցու դեմ։
Տերը պահապան մեր ազգին, Հայրենիքին և Հայ Եկեղեցուն»,- հավելել է Տեր Մաղաքիան։