|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ` «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին և 8-ին Գորիս և Վայք բազմաբնակավայր համայնքների թվով 30 ՏԻՄ աշխատակազմերի, վարչական ներկայացուցիչների և ավագանու անդամների համար կազմակերպել էր «Գենդերային հավասարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները» դասընթաց:
Դասընթացի նպատակն էր՝ բազմաբնակավայր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել գենդերային հավասարության գաղափարը, կանանց և տղամարդկանց կարիքներն ու տեսակետները հավասարապես հաշվի առնելու կարևորությունը համայնքային պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում։
Քննարկումները, մասնավորապես, տեղի են ունեցել «Գենդերային հավասարությունը որպես սոցիոլոգիական հասկացություն», «Համայնքային զարգացման գենդերային ասպեկտները», «Հնգամյա զարգացման ծրագրի գենդերային վերլուծությունը» ու «ՏԻՄ-ի գործառույթները և գենդերային զգայուն ռազմավարությունը» թեմաների շուրջ։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան թեմաների շուրջ տեսական մոտեցումներին, ինչպես նաև կիրառեցին իրենց հմտությունները գործնական վարժություններում։ Դասընթացն իրականացվել է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ։
ՏԿԶՆ