կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 16:26
Տնտեսական

Այո, ՊԵԿ-ը մաքսային սահմանին 50 կգ-ների բիզնեսի դեմը չի կարողացել առնել. ՊԵԿ նախագահ

Այո, ՊԵԿ-ը մաքսային սահմանին 50 կգ-ների բիզնեսի դեմը չի կարողացել առնել. ՊԵԿ նախագահ

2018-ի ամռանը կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակության շեմը բարձրացրեցին մինչև 50 կգ-ի: Այժմ արդեն իսկ խոսք է գնում այդ շեմը մինչև 30 կգ-ի իջեցնելու մասին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ իրականում, երբ որոշեցին բարձրացնել թույլատրելի բեռի կշիռը, չէին պատկերացնում, որ այն կարող է դառնալ բիզնես: 

«Պատկերացրեք` Բագրատաշենում սայլակներով մոտ 300 հոգանոց բանակը գրավում է մաքսակետը, և մաքսային ծառայողներն ու սահմանապահներն իրենց վտանգված են զգում: ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ չենք կարողացել այդ բիզնեսի դեմն առնել` շատ դեպքերում չուզենալով մեր ազգաբնակչության մոտ ավելորդ հույզեր առաջացնել: Եթե մենք կոշտ գործիքակազմ կիրառեինք, այնտեղ լարվածությունը կհասներ ծայրահեղ աստիճանի: Ըստ էության, երբ փոփոխություն էինք իրականացնում և 50 կգ-ի գաղափարը ներմուծում, չէինք պատկերացնում, որ 50 կգ-ները ոչ միայն կդառնան բիզնես, այլ նաև իրական բիզնեսին կխոչընդոտեն»,- խոստովանեց Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով` նախատոնական օրերին որոշ ապրանքների գնանկում ունեցանք, բայց այն իրական բիզնեսով զբաղվողների` անհասավար պայմաններում հայտնվելու հետևանքով էր: Անանյանի գնահատականով` Ամանորին գրանցվել էր գնանկում չվճարված հարկերի և չկայացած բիզնեսի հաշվին: