Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Ձեզնից շատերն այժմ սգում են: Սա ծանր պահ է աշխարհի համար:
Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. առկա են հույսի կանաչ ծիլերը, եւ, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նրա խոսքը մեջբերում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Գեբրեյեսուսը կոչ է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում:
«Նոր Զելանդիան համաշխարհային օրինակ է այն բանի, թե ինչպես է հարկավոր պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել է նա: ԱՀԿ-ի ղեկավարը հորդորել է աշխարհի բոլոր ղեկավարներին՝ գործել, իսկ քաղաքացիներին՝ պահպանել նոր սահմանափակիչ միջոցառումները: «Իմ կոչը պարզ է բյուրեղի նման. ճնշել, ճնշել եւ մեկ անգամ եւս ճնշել վիրուսը»,- եզրափակել է Գեբրեյեսուսը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ եւ, հնարավոր է, այն երբեք չհայտնվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: