|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ «Team Europe» մոտեցման համակարգված և բազմակողմ մոտեցմամբ․ այն իրականացվում է ԵՄ-ի, իր անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ռեսուրսների մեկտեղման միջոցով: Այս մասին Yerkir.am-ին տեղեկանում Եվրամիության ֆեյսբուքյան էջից:
Վիրտուալ առաքելության շրջանակներում, Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը անցկացրել են համակարգման նիստ ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի, Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գաել Ասայագիի, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության ներկայացուցիչ, ՀՀ-ում հավատարմագրված Նիդեռլանդների Թագավորության դեսպանության ղեկավարի տեղակալ Լուս Լամեթսին և Հայաստանում Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Անդրեասյանի մասնակցությամբ՝ ներկայացնելու Քովիդ-19- ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերվող աջակցության մանրամասները:
«Team Europe» ը սերտորեն համագործակցում է հայ գործընկերների հետ երկրում պետական և մասնավոր ներդրումներին աջակցելու ուղղությամբ: Մենք #Ուժեղ ենք միասին: