|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, հոկտեմբերի 22-ին անցկացրել է հեռավար խորհրդակցություն` նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին:
ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ:
Արտակ Բեգլարյանը լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել է ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:
Պետական նախարարն ընդգծել է նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը:
Արտակ Բեգլարյանը նշել է, որ «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և հանձնարարել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն: