Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա վերապրոֆիլավորելով ողջ գիտաուսումնական բազան` ԱԱԻ-ն կարողացավ համավարակի դեմ պայքարում նշանակալի գործունեություն իրականացնել:
Միանշանակ է, որ հիվանդության նոր և չուսումնասիրված լինելն առավել խոցելի պետք է դարձներ բուժանձնակազմի գործունեությունը, հետևաբար անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրել հիվանդությանն առնչվող առկա նյութերը, միջազգային փորձը, իսկ տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել մեր բուժաշխատողների համար: Ուստի, ԱԱԻ-ը մեկնարկեց միջազգային վեբինարների շարք՝ համագործակցելով համաշխարհային առաջատար բժշկական կենտրոնների և բժիշկների հետ:
Միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու նպատակով իրականացվել են կորոնավիրուսային հիվանդության մասին վեբինարների շարք, որոնք նպատակ ունեին բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացրել է մի շարք համալիր միջոցառումներ՝ ուղղված համավարակի հաղթահարմանը, մասնավորապես կազմակերպվել են դասընթացներ նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ, ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, պատրաստվել են իրազեկման նյութեր, համագործակցել է մասնագիտական ասոցիացիաների հետ:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Առողջապահության ազգային ինստիտուտի իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն այստեղ.