| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Հունաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, բայց չի հանդուրժի սպառնալիքները: Հունաստանի արտգործնախարարության ղեկավարն այդ մասին ասել է իր իսպանացի գործընկեր Արանչա Գոնսալես Լայայի հետ բանակցություններից հետո. հայտնում են հունական լրատվամիջոցները:
Դենդիասը հիշեցրել է Սբ. Սոֆիայի՝ մզկիթի վերածելը և նշել.
«Եվրոպան, անխոս, տեսնում է, թե ինչպես է կրոնական գործիչը նորից գրավում թանգարանը՝ Հաջիա Սոֆիան նեոօսմանական թրով ... Այսպիսով, Թուրքիան խախտում է միջմշակութային երկխոսության ժամանակակից խորհրդանիշը, որպեսզի ինչ-որ կերպ այն վերածի մզկիթի: Տպավորություն է ստեղծվում, որ այն վերադառնում է 15-րդ կամ 16-րդ դար:
Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները կոչ են արել ԵՄ ծառայություններին պատրաստել տարբերակների տեքստ, որը կներառի խիստ պատժամիջոցներ, եթե Թուրքիան շարունակի ապօրինի և վտանգավոր գործել տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», - ասել է Դենդիասը:
Դենդիասը դրական է որակել Արևելյան Միջերկրական ծովում հետախուզական աշխատանքները դադարեցնելու Թուրքիայի որոշումը:
«Մենք հավատում ենք, որ Թուրքիայի հետ մեր տարաձայնությունը վերաբերում է Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում և հարակից ծովային տարածքներում մայրցամաքային շելֆելերի խնդրին: Այստեղ մենք ունենք տարաձայնություններ», - ասել է Հունաստանի արտգործնախարարը: