|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական թատրոնի և կինոարվեստի հայտնի դերասաններ Մեթին Աքփընարն ու Մուժդաթ Գեզենը բանտարկվել են հեռուստահաղորդման ժամանակ` ներքին պատերազմի և հեղափոխություն անելու մասին հայտարարությունների պատճառով. Այդ մասին տեղեկացնում է Ozguruz1-ը:
Նշվում է, որ հայտնի դերասանների նկատմամբ հետաքննություն է սկսվել Ստամբուլի գլխավոր դատախազ Իսմայիլ Ուչարի հրահանգով, սակայն ուշագրավ է, որ նրա հրահանգը հաջորդել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «պատասխան են տալու» հայտարարությանը:
Ի դեպ, Աքփընարի և Գեզենի կալանավորման մասին լուրը ցնցել է համացանցը: Թուրք օգտատերերը ապշած են, թե ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել վաստակաշատ արվեստագետների հետ և խոչընդոտել ազատ խոսքի իրավունքին: