| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
ՀՀ ԶՈւ տոնի (Հայոց Բանակի տոնի) օրվա առիթով, ինչպես և սպասելի էր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն մարդկանց հոսքը սկսվել էր վաղ առավոտից և չէր դադարում ողջ օրվա ընթացքում:
Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում տարածքով կրկնապատկված Եռաբլուրում իրենց վերջին հանգրվանը գտած հայորդիներից մեկի՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ, նվիրյալ ազատամարտիկ, ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում մարտնչած և Արցախի հյուսիսային դիրքերում հերոսաբար ընկած Գեղամ Մուշեղյանի շիրիմին այսօր այցելած մարտական, կուսակցական ընկերները մասնակցեցին նաև օրվա խորհրդի առիթով նախաձեռնված խոստման և երդման ավանդական արարողություններին:
«Թվում է, թե մահը վերջակետ է ամեն ինչին: Բայց արի ու տես, որ հիմա մեր ներկայությունը Գեղամ Մուշեղյանի շիրիմի կողքին հակասում է այդ կարծիքին: Դաշնակցականի, հայ ազատամարտիկի համար նահատակությունից հետո դեռ անելիքներ կան», - իր խոսքում նշեց նորագիրների կնքահայր, ՀՅԴ կամավորական գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը և, դիմելով նորագիրներին, շեշտեց. «Դաշնակցության շարքերն անցնելով՝ ձեր առջև դռներ չեն բացվելու, դրանք պետք է բացեք ինքներդ՝ ձեր ամուր կամքով: Դուք լինելու եք թիրախ արտաքին և ներքին թշնամիների համար: Բայց դուք չպիտի վհատվեք, որովհետև դուք զինված եք գաղափարախոսության և հավատքի սրով ու վահանով»:
Խոստման և երդման արարողության միջոցով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և Դաշնակցության շարքերն անցան մի քանի տասնյակ նորագիրներ:
Արարողության մասին ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ ստորև։