Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողներն այսօր ԱԺ-ում հանդիպեցին երեք խմբակցությունների պատգամավորների հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Թեև հարցի լուծումը պետք է տա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում պարզապես պարտավոր էին լսել դիմորդներին և նրանց ծնողներին՝ հանդիպման ավարտին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Ինքս, տևական ժամանակ է, հետևում եմ խնդրին, կապի մեջ եմ այս մարդկանց հետ։ Ինձ ամեն օր տարբեր դիմորդներ են գրում՝ տարբեր ձևերով ներկայացնելով իրենց խնդիրները։ Ինքս շարունակելու եմ առանձին դիմորդների խնդիրները ներկայացնել»,-ասաց նա։
Աննա Կոստանյանը սպառված չի համարում խնդիրը և սխալ է համարում այն բարդել միայն քաղաքացու վրա՝ ասելով, թե նա չի ծանոթացել ընթացակարգերին և այլն։
«Ես չեմ կարծում, որ քաղաքացիները պետք է հետևեն լիազոր մարմնի լայվերին։ Կա պաշտոնական ծանուցման ձև, տեխնոլոգիաների այս դարում կարելի էր այդ ամենը հաղորդագրության միջոցով իրականացնել»,- նշեց պատգամավորը։
Նրա համար ի սկզբանե կանխատեսելի էր, որ նման խնդիր է ստեղծվելու, քանի որ ամենաբարձր՝ նույնիսկ վարչապետի մակարդակով հայտարարվել էր, որ դիմորդները երանության մեջ են լինելու․ այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով մարդը բուհ չի ընդունվել, ապա կարող է երկու ամսում պատմության գիրքը սերտելով՝ ինչ-որ մասնագիտություն ձեռք բերել։
«Անկեղծ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մեղադրանքներից բոլորովին չեմ վախենում։ Պարզ է, որ, եթե քաղաքական տեսանկյունից նայենք, ապա հարցը կարելի է դիտարկել նաև քաղաքական շահագրգռվածության կոնտեքստում, սակայն բազմիցս շեշտադրել եմ, որ սա քաղաքական հարց չէ։ Նաև կոչ եմ արել բոլոր շրջանակներին, անկախ այն հանգամանքից՝ խորհրդարանակա՞ն են, թե՞ արտախորհրդարանական, որևէ կերպ չփորձեն քաղաքականացնել, որովհետև սա իմ համոզմամբ՝ բացառապես ազնիվ պայքար է, որը մղվում է դիմորդների և նրանց ծնողների կողմից»,- ասաց Աննա Կոստանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․