կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 11:48
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հոգնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «կեղծ մեղադրանքներից»

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հոգնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ «կեղծ մեղադրանքներից»

Ինչո՞ւ են թուրք-ամերիկյան հարաբերություններն այդքան լարված: Իհարկե՛, պարոն Բայդենի հետ մեր հանդիպման ժամանակ մենք կհարցնենք, թե՝ ինչու. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT- ին տված հարցազրույցում:

Թուրքիայի նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքը կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և բանակցություններ կվարի այս թեմայի շուրջ:

Էրդողանը նաև ասել է, որ «Թուրքիան հոգնել է մտացածին «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ կեղծ մեղադրանքներից»։

«Մենք արդեն հոգնել ենք դրանից: Բազմիցս ասել ենք՝ եկեք այս հարցը թողնենք պատմաբանների, մարդաբանների, գիտնականների հայեցողությանը, սա քաղաքականության խնդիր չէ: Դուք մեզ մեղադրում եք, մինչդեռ խնդիր չկա: Երկար տարիներ Մինսկի խումբը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ը, ձախողել է լուծել ադրբեջանա-հայկական խնդիրը: Արդյունքում՝ Ադրբեջանն ինքնուրույն լուծեց իր խնդիրը: Ինչպե՞ս կարող եք Թուրքիային մեղադրել ցեղասպանության մեջ՝ փաստերի բացակայության պայմաններում, եթե անտեսում եք նման պատմական փաստը: Ցեղասպանություն եզրույթը դեմոկրատները չէին ասում Բայդենից առաջ: Արդեն բավական է. մենք ինչ-որ բնակեցված պետություն չենք, նրանք, ովքեր փորձում են Թուրքիային անկյուն քշել, կկորցնեն ՆԱՏՕ-ի՝ իրենց ուժեղ դաշնակիցներին»,– ասել է Էրդողանը: