կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 20:56
Քաղաքական

Ես գիտեմ ադրբեջաներեն և դա բոլորովին թերություն չեմ համարում. Սերժ Սարգսյան

Ես գիտեմ ադրբեջաներեն և դա բոլորովին թերություն չեմ համարում. Սերժ Սարգսյան

 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, հայտնում է Panorama.am-ը:

Հարց տվողներից մեկը հետաքրքրվել է` արդյոք ՀՀ նախագահը դեռ հիշում է ադրբեջանարեն, եւ եթե այո, ապա ինչու ուղիղ ադրբեջանցի ժողովրդին չի դիմում: «Ակնհայտ է, որ մենք չենք կարող խաղալ մի խաղ, որտեղ հարվածները գնում են միայն մի դարպասի վրա: Մենք հո մազոխիստ չե՞նք: Մենք էլ ունենք ժողովուրդ, մենք էլ ունենք ներքին լսարան: Բացի դրանից, մեր լռությունը կամ հակառակ քայլերը կարող են էլ ավելի լկտիացնել այն մարդուն, այն մարդկանց, ովքեր չափը անցնում են: Բայց եթե Դուք բերեք մի օրինակ, որտեղ ես վիրավորել եմ ադրբեջանական ժողովրդին կամ ադրբեջանական ժողովրդին համարել եմ թշնամի կամ նման մի բան, ես պատրաստ եմ ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից: Իմ բոլոր խոսքերը ուղղված են Ադրբեջանի ղեկավարությանը, իմ բոլոր քայլերը ուղղված են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը կառուցողական դաշտ բերելուն: Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջաներենի իմ իմացությանը, այո՛, ես գիտեմ ադրբեջաներեն, և դա բոլորովին թերություն չեմ համարում: Ընդհակառակը: Ի միջի այլոց, Ադրբեջանի նախագահն էլ որոշ չափով գիտի հայերեն, որովհետև մեծ հայկական շրջապատ է ունեցել»:

Սերժ Սարգսյանին նաեւ հարց են ուղղել ՀՀ հաջորդ նախագահի հավանական թեկնածուի մասին: «Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը: Երկրորդը՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել:»

Մանրամասները` այստեղ: