|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Քիչ հավանական է, որ 2021 թվականին կստեղծվի արդյունավետ պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Այս մասին հայտարարել է համաճարակաբան, Ֆրանսիայի առողջապահության նախարարության գիտական խորհրդի անդամ Առնո Ֆոնտանեն:
«Պատվաստանյութը երկար տարիների մշակում է: Իհարկե, այժմ աննախադեպ ջանք է գործադրվում այն ստեղծելու համար, բայց ես շատ կզարմանամ, եթե 2021 թ.-ին լինի արդյունավետ պատվաստանյութ: Միգուցե հայտնվի որոշ պատվաստանյութեր, բայց դա կաշխատի միայն մասամբ». - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Ֆոնտանեն նշել է, որ համաճարակի ավարտը «դեռ շատ հեռու է»: «Մենք պետք է սովորենք ապրել այս վիրուսի հետ, մենք չենք կարող թույլ տալ մեկուսացման ռեժիմի վերականգնումը... հետևաբար, եկեք լուրջ վերաբերվենք դրան», - շեշտել է համաճարակաբանը: