|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միավորել տարբեր երկրների ջանքերը, որպեսզի միջազգային համագործակցության շրջանակներում ստեղծվեն անհրաժեշտ պատվաստանյութեր եւ միջոցներ COVID-19 պանդեմիան հաղթահարելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Ցանկանում եմ աջակցել եւ խրախուսել միջազգային համագործակցությունը, որի շրջանակներում տարբեր նախաձեռնություններ են սկսվել, որպեսզի արդյունավետ կերպով պատասխանենք այն սուր ճգնաժամին, որը մենք ապրում ենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Իսկապես կարեւոր է միավորել ունակությունները, որպեսզի գտնենք պատվաստանյութեր, որոնք թույլ կտան յուրաքանչյուր վարակված մարդու ,աշխարհի ցանկացած մասում ստանալ անհրաժեշտ բուժում», - հայտարարել Է քահանայապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ընթացքում:
Ֆրանցիսկոս պապը նաեւ հավանություն է տվել մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի նախաձեռնությանը ՝ մայիսի 14-ին անցկացնել համընդհանուր աղոթքի եւ ծոմապահության օր ՝ բոլոր կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարելու նպատակով: