կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 21:01
Աշխարհ

Իտալիան սկսել է մարդկանց վրա COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութի փորձարկումները

Իտալիան սկսել է մարդկանց վրա COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութի փորձարկումները

Իտալիան սկսել է մարդկանց վրա COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութի փորձարկումները, հաղորդում է Reuters-ը:

Հռոմի Լազարո Սպալանցանիի ինստիտուտը մոտակա շաբաթներին 90 կամավորների վրա փորձարկում կանցկացնի՝ հուսալով, որ պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ տարվա գարնանը:

Հաստատության տնօրեն Ֆրանչեսկո Վայան հայտնել է, որ առաջին պացիենտը չորս ժամ հսկողությասն տակ կլինի՝ մինչեւ տուն գնալը, որտեղ նրան եւս 12 շաբաթ կհետեւեն։

«Մենք կտեսնենք, թե կլինեն արդյոք կողմնակի ազդեցություններ, եւ կարտադրվեն արդյոք չեզոքացնող հակամարմիններ»,- ասել է Վայան՝ հավելելով, որ փորձարկումների երկրորդ փուլը կանցկացվի վարակվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան եւ Բրազիլիան:

Հավանական պատվաստանյութը, որը ստացել է GRAd-COV2 անվանումը, մշակվել է Հռոմում գործող ReiThera ընկերության կողմից: Լացիոյի շրջանի հայտարարության մեջ ասվում է, որ վաղ փորձարկումները, ներառյալ՝ կենդանիների վրա, դրական արդյունք են տվել։

«Մեր երկրի մտքերը եւ հետազոտությունները ծառայում են COVID-ի դեմ պայքարի համաշխարհային մարտահրավերին»,- Facebook-ում գրել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանսան՝ հայտարարելով փորձարկման մեկնարկի մասին: