Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ՊՆ Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալում նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ փորձնական պատվաստանյութը ներարկվել է 18 կամավորի. տեղեկացնում է yerkir.am-ը` «Իզվեստիա»-ին հղումով:
Թերթին Դդ ՊՆ-ից հայտնել են, որ երկու շաբաթ մեկուսացման մեջ գտնվող կամավորներից ընտրվել է 18 հոգանոց խումբ, որոնց այսօր` հունիսի 18-ին, պատվաստել են: Կամավորներից 9-ին ներարկվել է պատվաստանյութի մի բաղադրիչը, 9-ին էլ` մյուսը:
Պատվաստումը տեղի է ունեցել նախկինում բազմիցս դեղամիջոցների և պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մասնակցած` հոսպիտալի ամենափորձառու մասնագետների վերահսկողությամբ:
Պատվաստումն անցել է առանց իրադարձությունների կամ բարդությունների: Կամավորները առողջական վիճակի գանգատներ չունեն, կողմնակի երևույթներ չեն դիտարկվել: Պաշտպանական գերատեսչությունը շեշտել է, որ բոլոր կամավորները անընդհատ բժշկական հսկողության տակ են, կատարվելու են կանոնավոր սքրինինգներ, փորձանմուշներ ու անալիզներ են վերցվելու:
Մի քանի օր անց` պատվաստանյութի անվտանգության ու տանելիության մասին նախնական տվյալներ ստանալուց հետո, կկատարվի այլ կամավորների իմունացում, որոնք ներկայումս մեկուսացված են և գտնվում են հոսպիտալի մասնագետների վերսհսկողության տակ:
Պատվաստանյութը, որը ներարկվել է կամավորներին, ավելի վաղ թեստավորվել է խոշոր և փոքր կենդանիների վրա ՌԴ ՊՆ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում:
Կլինիկական փորձարկումները ծրագրվում է ավարտել հուլիսին: