Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի TOO «CK-Ֆարմացիա»-ն (դեղամիջոցների միասնական պետական դիստրիբյուտոր) Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ փոխըմբռնման համաձայնագիր է կնքել կորոնավիրուսի դեմ երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո:
Այդ մասին հաղորդել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում՝ Ղազախստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: «Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ «CK-Ֆարմացիա»-ի միջեւ փոխըմբռնման համաձայնագիր է ստորագրվել երաշխավորված ծավալի «Արբանյակ V» պատվաստանյութի հատկացման մասին՝ փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ղազախստանի համար անհրաժեշտ ծավալը պատրաստ է արտադրել Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը (ՀՄԱՀԿ): «Դրա հետ մեկտեղ ռիսկի խմբի մեջ մտնող ղազախստանցիների համար իմունացումն անցկացվելու է անվճար ու կամավոր հիման վրա եւ հնարավոր է միայն պատվաստանյութի փորձարկումների բոլոր փուլերն անցնելուց հետո»։
Այցի շրջանակներում բանակցություններ են անցկացվել Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյի եւ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի միջեւ, որոնց ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը, դրանց արդյունքներով արձանագրություն է ստորագրվել գերատեսչությունների միջեւ հետագա համագործակցության մասին:
ՌԴ առողջապահության նախարարությունն աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցել COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: ՌՈւՆՀ-ի հիմնադիր Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին։