|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Չինաստանում հաջողությամբ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը մեծահասակ կամավորների վրա. այս մասին պատմող հետազոտությունը հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում:
Ըստ ձեռք բերված տվյալների՝ պատվաստանյութն անվտանգ է մարդկանց համար և իմունային պատասխան է առաջացրել: Պատվաստանյութի փորձարկումներին 603 մարդ է մասնակցել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի մասնագետները հայտարարել էին կամավորների վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին: