Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի կիրառման հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հիշեցրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա այսպիսի բան է ասել. «Ես կասեմ մի բան, որը նման չէ ինձ: Ինձ համար միեւնույն է, ես պարզապես ցանկանում եմ ստանալ այն պատվաստանյութը, որն աշխատում է: Ինձ չի անհանգստացնում, թե այն ուրիշ երկրից է: Ես գլխարկս կհանեմ նրանց առջեւ»: Բայց հիմա, կարծում եմ, (կա) կլինիկական փորձարկումների երրորդ փուլում գտնվող այլ պատվաստանյութ. դա այն է, որն Օքսֆորդում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, նախագահը կիրառել ռուսաստանյան կամ չինական պատվաստանյութերը:
Մաքինանին մեջբերել Է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել Էր այս տարվա մայիսին: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ում արդեն երեք դեղամիջոց գտնվում է փորձարկումների ավարտական փուլում: Թրամփը խոստացել Է, որ մինչեւ տարեվերջ հասանելի կլինի 100 միլիոն չափաբաժին:
Նախագահն ինքը անցած շաբաթ, պատասխանելով համանման հարցի, ուղղակի պատասխան չի տվել՝ խոսելով ամերիկյան պատրաստուկների մշակման թեմայով:
Մաքինանին նաեւ հիշեցրել է Թրամփի՝ ամերիկյան պատվաստանյութով պատվաստվելու պատրաստակամությունը:
«Նախագահը խոսել է ձայնագրությամբ. «Ես ուրախ կլինեմ առաջին մարդը լինել, որը կստանա պատվաստանյութը կամ այդպիսի վերջին մարդը՝ նայած, թե ինչը լավ կլինի ԱՄՆ ժողովրդի համար»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։