|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ամերիկյան «Նովավաքս» ընկերությունը հայտարարել է իր արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութի երկու հաջող փորձարկումների մասին. հայտնում է РИА Новости- ն:
Ուսումնասիրություններից մեկի արդյունքում 56 կամավորներ ցույց են տվել վիրուսի նկատմամբ հակամարմինների բարձր մակարդակ՝ առանց վտանգավոր կողմնակի բարդությունների: Երկրորդում հետազոտողները պարզեցին, որ պատվաստանյութը փորձնական պրիմատներին պաշտպանում է կորոնավիրուսով վարակվելուց:
Նովավաքսը՝ Մերիլենդ նահանգի փոքրիկ ընկերությունը, պատվաստանյութ մշակելու համար ԱՄՆ դաշնային կառավարությունից ստացել է 1,6 միլիարդ դոլար: ԱՄՆ կառավարությունը գործարքներ է կատարում այլ հնարավոր արտադրողների հետ:
«Նովավաքս» պատվաստանյութի արտադրության մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: