| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական:
«COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից, հանձնարարականներ կտան»,- Գուտերեշն ասել է ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կարծո՞ւմ է, արդյոք, որ ԱՀԿ-ն պետք է ռուսաստանյան պատվաստանյութը հանձնարարի օգտագործման համար:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: