Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում: Այդ մասին ասվում է նախարարների կաբինետի հայտարարության մեջ: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն էսեքսի կոմսության ինովացիոն կենտրոնի զարգացմանը, որի բացումը պլանավորված է 2021 թվականի դեկտեմբերին:
«Կենտրոնը հնարավորություն կունենա մեկ ամսում արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ ապահովելով պատվաստանութեր եւ ժամանակակից դեղամիջոցներ արտադրելու Մեծ Բրիտանիայի հնարավորությունը, այդ թվում՝ ապագայում առաջացող հիվանդությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Նոր հաստատությունը կհամալրի Օքսֆորդշիրում կառուցվող պատվաստանյութերի բնագավառի արտադրա-ինովացիոն կենտրոնը (Vaccines Manufacturing and Innovation Centre, VMIC): Դրա բացումը նշանակված է 2021 թվականի ամռանը: Գործարանի հզորությունը թույլ կտա պատվաստանյութով ապահովել Մեծ Բրիտանիայի ամբողջ բնակչությանը, նշել են կառավարությունում:
Միացյալ Թագավորության բիզնեսի գործերի նախարար Ալոք Շարման նշել է, որ իշխանությունները ջանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի բնակիչները կարողանան պատվաստումներն ստանալ պատվաստանյութի պատրաստ լինելուն պես: Այս շաբաթ ավելի վաղ Օքսֆորդի համալսարանից COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակողները հայտարարել են, որ իրենց մշակումը հաջողությամբ է անցել փորձարկումների առաջին փուլը: ChAdOx1 nCoV-19 անվանումն ստացած պատվաստանյութի թեստավորմանը ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 21-ն ընկած ժամանակաշրջանում մասնակցել է 1077 մարդ: Պատվաստումը փորձարկումների մասնակիցների մոտ հանգեցրել է COVID-19-ի հակամարմինների մշակման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: