կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 21:59
Հասարակություն

Լոնդոնը 26 մլն դոլար է հատկացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Լոնդոնը 26 մլն դոլար է հատկացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 20 մլն ֆունտ ստեռլինգ (26 մլն դոլար) է հատկացրել նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար: Այդ մասին ասվածէ Միացյալ Թագավորության առողջապահության եւ սոցիալական գործերի նախարարության փետրվարի 3-ին տարածված հաղորդագրության մեջ։

Այս միջոցները տրամադրվում են համաճարակներին պատրաստվելու ոլորտում ինովացիաների միջազգային կոալիցիային (CEPI), որը ներառում է պետական, մասնավոր եւ բարեգործական կազմակերպություններ: Համաճարակները կանխելու նպատակով պատվաստանյութեր մշակելու համար այս կազմակերպության ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին Դավոսում:

CEPI-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Հեթչեթի խոսքով՝ կազմակերպությունն ակնկալում է պատվաստանյութն ստանալ 16 շաբաթվա ընթացքում: Հետագա կլինիկական ստուգման առաջին փուլը, ինչպես ասել է նա, կտեւի երկուսից չորս ամիս: «Դա այդ բնագավառում չափազանց հավակնոտ գրաֆիկ է»,-նշել է Հեթչեթը: «Նույնիսկ եթե մենք հաջողության հասնենք, իսկ երաշխիքներ տվյալ դեպքում չկան, ապա մեր առջեւ կարող են ծառանալ այլ խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել, նախքան պատվաստանյութը լայնորեն հասանելի կլինի»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: