Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Մի փոքր առաջ աչքովս ընկավ մի երիտասարդ կնոջ անկեղծ զեղումները ՖԲ-ում, իր դեռ մանկությունից փայփայած գրող դառնալու մեծ երազանքի մասին:
Անցած դժվարին ուղու պատմությունը,երբ իրեն ոչ մեկը չեր օգնում իր ձգտումները իրականացնելու համար:
Նրան ձայնակցում էր ընկերուհին, ասելով թե պոետ չեն դառնում, այլ ծնվում են:
Եվ այնպիսի հպարտություն էր բխում երկուսի խոսքերից էլ:
Այնպիսի գիտակցում կար, որ իրենք ընտրյալների դասին են պատկանում, որ ակամա մտորումների գիրկն ես ընկնում ՝արդյոք դա այդպես է:
Գրողները ընտրյալներ են,թե կաստա:
Մի քառասուն-հիսուն տարի առաջ, նրանք իսկապես ընտրյալներ էին:
Նրանք համընդհանուր ճանաչում ու հարգանք էին վայելում:
Նրանց գրքերը տպվում էին տասնյակ հազարավոր տպաքանակներով, որոնց համար նրանք հսկայական հոնարարներ էին ստանում, ինչը նրանց հնարավորություն էր ընձեռնում, օգտվել աշխարհի բոլոր բարիքներից:
Նույնն էր և արվեստի մյուս ճյուղերում:
Պայմանականորեն դա կոչենք արվեստի ոսկե դար:
Ինչ ունենք մենք այսօր:
Իր արվեստի նվիրյալներին ժողովուրդը չի ճանաչում:
Այն կծկվել դարձել է կաստա:
Արվեստի նվիրյալները հիմնականում խղճուկ գոյություն են քարշ տալիս:
Մեռնում են թշվառության մեջ (ՂԵՎՈՆԴ):
Ալկահոլիկներ են դառնում (ԹԱՄԱՐՅԱՆ):
Ինքնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին (ԶՈՒԼՈ):
Նրանք երեքն էլ տաղանդավոր մարդիկ էին:
Արվեստը էլ չի կերակրում իր ծնողին:
Կարող է հարցնեք ՝գուցե պատճառը այն է, որ տաղանդներ չկան:
Աբսուրդ…
Ես համոզված եմ,որ հիմա նրանք՝ նախկինից նույնիսկ ավելի շատ են:
Պարզապես արժեքային համակարգն է փոխվել:
Չկա պետական հոգածություն արվեստի հանդեպ:
Հոգևոր արժեքները ստորադասված են նյութականին:
Իշխանության են եկել մարդիկ,որոնք իրենց կյանքի ընթացքում, մի գեղարվեստական գիրք անգամ չեն կարդացել, և բնական է․չգիտեն գրքի արժեքը:
Այդ ամենի հետևանքով այսօրվա գրական դաշտում, պակասել է տղամարդկանց տեսակարար կշիռը:
Կամաց-կամաց կանայք իրենց ձեռքն են վերցնում արվեստի դարպասների բանալիները, և հեռու չէ այն օրը, երբ տղամարդ ստեղծագործողները, հազվագյուտ երևույթ կդառնան:
Այնպես որ սիրելի Թերեզա, համարձակ առաջ: Դաշտը քոնն է, և քո ընկերուհիներինը:
Թող ձեր տղամարդիկ վաստակեն, հնարավորին չափ շատ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք գլուխ գործոցներ արարել:
Եվ քսանմեկերորդ դարը թող կանացի անուն ունենա:
Բարի երթ ձեզ․․․»: