կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-17 13:57
Քաղաքական

Մտորումներ (մաս 2). Վարուժան Ղազանչյան

Մտորումներ (մաս 2). Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է. 

«շարունակություն...

Գիշեր է, ուշ է բայց քունս չի տանում:
Դեպքերը հանրապետությունում զարգանում են շատ մեծ արագությամբ: Եղան Գավառի դեպքերը, Լավրովի հայտարարությունը, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը:

Մենք՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվող մի երկիր, փոխանակ մեր բոլոր ուժերը կենտրոնացնենք նախապատրաստվելու համար մեր թշնամիներին հակադարձելու և, հակահարված տալու արտաքին սադրանքներին, սուզվել ենք կեղտոտ, ներքաղաքական գզվռտոցի մեջ, որում տոն տվողը, ցավոք սրտի մեր վարչապետն է, մեր պետության փաստացի ղեկավարը...

Թող ներեն ինձ, իմ բոլոր ՖԲ-յան ընկերները բայց ինձ համար արդեն ակնհայտ է, որ նրա գիտելիքները չեն համապատասխանում իր ունեցած կարգավիճակին․ իսկ ուրիշներին լսել, բոլորս էլ գիտենք նա չի սիրում, և չի կարողանում:

Նրա համարյա բոլոր գործողությունների մեջ բացակայում է տրամաբանությունը, դե ինչ պահանջես հումանիտար (այն էլ ոչ լրիվ)․ կրթություն ստացած մարդուց,որը նույնիսկ իմ կարծիքով իր մայրենի լեզվին բավարար չի տիրապետում:

Եվ այդ բոլորից բացի, տառապում է բազմաթիվ կոմպլեքսներով: Այդ մասին է խոսում, նրա հաճախակի հնչող՝ ասֆալտին կփռենք, պատերին կծեփենք արտահայտությունները: Երևի փոքր տարիքում գլխին շատ են խփել:

Բայց զզվելի են և նրա հակառակորդները, որ նրա ամեն մի սայթաքումը փորձում են օգտագործել Քոչարյանին և Սերժին փառաբանելու համար:

Կանգ առեք մարդիկ…

Քոչարյանն ու Սերժը հերոսներ էին, որոնք ինչպես հեքիաթում, իշխանություն ձեռք բերելուց հետո վերածվեցին վիշապի:

Ժողովուրդը էլ նրանց մասին չի ուզում լսել․Ինչպես չեք հասկանում:

Կան ինչ որ նոր ուժեր, որոնք փորձում են կազմակերպվել, բայց թվում է ժողովրդի մոտ վստահության քվեն սպառվելու մոտ է:

Ցավալի է:

Ինչպիսի խանդավառությամբ ժողովուրդը (մենք բոլորս) գնացինք Փաշինյանի հետևից:

Եվ մինչև հիմա էլ կան շատ ու շատ մարդիկ (նույնիսկ իմ հարազատների մեջ) որ նրա անունով են երդվում:

Այն, որ անմահ թվացող այսպես կոչված Ղարաբաղյան կլանը վերջապես տապալվեց, նրանց այնպիսի համարյա անհնարին երջանկություն է թվում, որ նրանք պատրաստ են նրան ներել իր բոլոր կադրային և մասնագիտական բաց թողումները:

Ես միայն աղոթում եմ աստվածներին, որ նա չվրիպի Արցախի հարցում: Դա այն սահմանն է, որից այն կողմ անդունդ է:

Իր պոպուլիստական հայտարարություններով, ակնհայտը գլխիվայր շուռ տալու փորձերով:  Օրինակ ԱԺ-ում ծագած կռվի սադրիչը, բոլորս էլ տեսանք, որ Սասուն Միքաելյանն էր, իր անհարկի և տգեղ արտահայտություններիվ, ամբիոնից ելույթ ունեցողի հանդեպ, բայց Փաշինյանի պնդումով, Մարուքյանն էր մեղավորը․ նա շուտով կարող է Գինեսի գրքում տեղ գտնել:

Այստեղ են ասել՝ դու՞ ես խելոք, թե ժողովրդին ես հիմարի տեղ դրել:

Եվ հետո հերիք անընդհատ կրկնես՝ թավշյա, անարյուն հեղափոխություն, արտահայտությունը:

Նույնիսկ քո կողմնակիցներն են հասկանում, որ իշխանությունը քեզ պարզապես հանձնեցին, որոշակի ապահովագրերի դիմաց (դրա համար էլ խուսափում ես Սերժի անունը տալուց):

Առանց պայմանավորվածությունների թավշյա, վարդի (Վրաստանում) հեղափոխություններ չեն լինում:

Իսկական հեղափոխությունը, միշտ էլ արյունահեղությամբ է ավարտվում, ինչպես Ռումինիայում, երբ պատի տակ գնդակահարեցին դիկտատոր Չաուշեսկուին իր կնոջ հետ և այլն:

Կարծում եմ ամեն ինչ չափ ու սահման պիտի ունենա:

Այսօր այսքանը:

Դեռ կհանդիպենք, խոսելու բան շատ կա․․․»: