կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 22:41
Մշակույթ

Դաշնակ Կարոն. Վարուժան Ղազանչյան

Դաշնակ Կարոն. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է. 

«ԴԱՇՆԱԿ ԿԱՐՈՆ

Ես նրան ճանաչել եմ վաթսունականի վերջերից,
Քիփլիկ տղամարդ էր, հիմա էլ այդպիսին է,
Մազերը չեն սպիտակել, չեն թափվել,
Մեջքը չի կորացել, թվում է չի էլ ծերացել:

Առաջվա պես պատմում է, թե քանի թուրք է սպանել,
Բայց հայացքը չի վառվում էլ՝ առաջվա պես,
Հայացքը տխուր, տխուր է,
Երկու որդի է կորցրել վերջին ազատամարտին:

(Պատանի Շիրազի գլուխը թուրքերը կտրել,
Ուղարկել էին նվեր, ասում է, որ նրա գերեզմանին,
Թուրք է մատաղ արել, ու հիմա փոքր որդին կակազում է,
Որովհետև նրան էր հանձնարարել թուրքի ոտքերը պահել):

Էն ժամանակներում, էնքան էլ չէինք հավատում
Նրա պատմածներին, հիմա չգիտեմ,
Նա քայլում է մեզ հետ Երևանի փողոցներով,
Որդեկորույս, կիսագրագետ մի տարեց մարդ:

Թուրքերի կողմից սպանված իր պապերի
Վրեժին տեր կանգնած, պղտորված հոգով ՀԱՅԸ»։