Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Մտորումներ (մաս 1)
Ես բնիկ Երևանցի եմ, չնայած երբեմն ներկայանում եմ, որպես Վանեցի, քանի որ զույգ պապերս և տատերս Վանի ծնունդ են:
Այս հողի վրա ապրում եմ արդեն բավական երկար: Ճիշտ է հանապազօրյա հացի որոնումներն ինձ քսան երկար ու ձիգ տարիներ պահեցին Մոսկվայում: Բայց հիմա ես վերադարձել եմ, և ապրում եմ Հայաստանցի հայի լիարժեք կյանքով:
Ինչու եմ շեշտում Հայաստանցին, որովհետև ապրելով այլ երկրում դու ակամա երկփեղկվում ես, տոգորվելով քո ապրած երկրի արժեքներով և հոգեբանությամբ:
Առարկություններ չեն ընդունվում․Ձեզ ավելի լավ հայ չերևակայեք, քան մեծն Շառլ Ազնաուրը, որը միշտ ասում էր. «Ես երկու հայրենիք ունեմ՝ Ֆրանսիան և Հայաստանը»:
Ես ակտիվ, մտածող և այս հողի նկատմամբ մեծ պատասխանատվության զգացում ունեցող մարդ եմ:
Ես միշտ (հիմա ևս) ընկերներ եմ ունեցել բարիկադների երկու կողմերում էլ՝ և´ ընդդիմությունում, և´ իշխանական թևում, համարելով, որ բոլորս էլ լինելով նույն հող ու ջրի ծնունդ, այս երկրի լավն ենք ուզում՝ իհարկե, յուրաքանչյուրը յուրովի:
Կատեգորիկ, հապշտապ հայտարարություններ երբեք չեմ արել: Հանգիստ եմ վերաբերվել ուրիշների կողմից արված հայտարարություններին, հասկանալով, որ դրանք հիմնականում քաղաքական խաղեր են, իսկ քաղաքականությունը ինչպես բոլորս հասկանում ենք՝ ամենավարկաբեկված և շահառու ասպարեզն է, որտեղ իրար են բախվում մարդկային ամենացածր կրքերը (ամեն գնով հասնել իշխանության և այլն):
Վերջերս, իմ իշխանական թևում գտնվող ընկերներից մեկը, որին չեմ կարող չհավատալ, հիացական տոնով ինձ ասում էր:
- Գիտես նախարար Արաիկ Հարությունյանը համարյա իդեալական ազնիվ է:
Մյուս ընկերս, որ գտնվում է ընդդիմադիր դաշտում, և որին շատ եմ հարգում, ասում է.
-Իմ ինչին է պետք նրա ազնվությունը, եթե նա ապազգային մտածողություն ունի:
Եղբայրս էլ ասում է.
- Ինչ ազգային մտածողություն կարող է լինել կաշառակերի մոտ, որ բոլորից շատ մտածում է սեփական գրպանները լցնելու մասին:
Ես համաձայն եմ նրանց բոլորի հետ:
Եվ մեր երկիրը առաջ չի գնում, որովհետև առ այսօր, մեր ղեկավարներից ոչ մեկը չի համատեղել իր մեջ ազնվությունն ու ազգային մտածելակերպը, իսկ երբեմն էլ (մեր առաջին նախագահը) և´ անազնիվ է եղել, և´ ապազգային:
Եթե աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը՝ Վրաստանը դարձավ ազնվության էտալոն, ուրեմն մենք էլ կարող ենք, բայց ոչ թե ապազգայնացման հաշվին:
Եթե ձեր սիրելի Սորոսը այդքան լավն է, ինչու՞ է նրա գործունեությունը արգելված ԱՄՆ-ում, Ռուսաստանում, իր հայրենիք Հունգարիայում:
Ինչու՞ եք կարծում, որ ձեր դիմաց հիմարներ են կանգնած:
Ինչու՞ եք հարձակվել եկեղեցու վրա:
Ես այն քչերից մեկն եմ, որ քրիստոնեության մուտքը հրով ու սրով Հայաստան համարում եմ ողբերգություն: Բայց դրանից հետո դարեր են անցել, և պետականություն չունեցած դարերում, եկեղեցին է հային հայ պահել:
Հիշեք տասնիններորդ դարում, մենք արևելյան Եվրոպայի երկրներում (Լեհաստահ, Հուհգարիա, Ռումինիա, Բուլղարիա ․․.) շատ մեծ հայկական գաղութներ ենք ունեցել, բայց բավական էր որ թեմը ղեկավարող հոգևորականը դավաճանի և կաթոլիկություն ընդունի, իսկ հայկական դպրոցները փակվեն (աշակերտ չունենալու պատճառով) և վերջ մենք այսօր ունենք այն ինչ ունենք՝ լեհեր, հունգարացիներ, ռումիններ, որոնք դեռ հիշում են, որ իրենց նախնիները հայեր են եղել:
Մենք պիտի մինչև գետին խոնարհվենք արաբական աշխարհի և Պարսկաստանի առջև, որ թույլ տվեցին հային հայ մնալու, ի տարբերություն նույնիսկ մեր հարևան Վրաստանի, որ ամեն գնով փորձում էր ուծացնել մեզ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ»: