|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Գրականություն
Ոչինչ չէի ուզում գրել, բայց չդիմացա:
Մի օտար լեզվից, անծանոթ մեկի բանաստեղծության թարգմանություն կարդացի ՖԲ-ում՝ տակի մեկնաբանությամբ. հանճարեղ բանաստեղծություն է:
Զարմանալի տպավորություն էր՝ մտքեր կային, պատկերներ կային, բայց բանաստեղծություն չկար:
Չգիտեմ հեղինակի մեղքն էր, թե թարգմանչի: Մի բան գիտեմ:
Բանաստեղծին պիտի բանաստեղծ թարգմանի:
Ես միշտ ասել եմ, և հիմա էլ կկրկնեմ․բանաստեղծությունը մեծ հաշվով, անհնար է թարգմանել:
Որովհետև բանաստեղծությունը ոչ միայն բառեր են և մտքեր, այլև ոգի է, և ինչու չէ երաժշտություն:
Եթե թարգմանիչը՝ ինքը տաղանդավոր բանաստեղծ է, իր հոգու գույները ավելացնելով, կարողանում է ինչ որ չափով կոմպենսացնել այդ բացը:
Այդպիսի վառ օրինակներ ե ՝ ԼՈՐԿԱՅԻ թարգմանությունը ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ կողմից, կամ ԲՅՈՌՆՍԻ թարգմանությունը ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ կողմից:
Իսկ մեր երիտասարդներին թվում է, թե իրենք արդեն ամեն ինչ գիտեն:
Ցավալի է»: