կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-20 23:46
Քաղաքական

Մտորումներ (մաս 4). Վարուժան Ղազանչյան

Մտորումներ (մաս 4). Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Մթնոլորտը գեր քաղաքականացած է:

Դա չի նպաստում մեր առանց այդ էլ տնտեսապես ծայր աստիճանի ծանր վիճակի հասցված քաղաքացիների, ապագայի հանդեպ, լավատեսական տրամադրությունների ամրապնդմանը:

Հաղթանակը, որ մեզ տրվեց շատ մեծ կորուստների գնով, օրվա իշխանավորների դավաճանական կեցվածքի հետևանքով չամրագրվեց որպես կայացած իրողություն:

Եվ ահա արդեն քսանհինգ տարուց ավելի, մեր իշխանությունները ժամանակ ձգելու խաղեր են խաղում, որոնք մի գեղեցիկ օր կարող են հանգեցնել ֆիասկոյի:

Քաղաքականությունից հեռու, ամենավերջին (չակերտավոր) հիմարին էլ պարզ է, որ մեզ համար կա միայն երկու լուծում:

Կամ Արցախը հայտարարել Հայաստանի մաս, կամ ճանաչել Արցախի անկախությունը, և նրա հետ ռազմա-քաղաքական դաշինք կնքել:

Իսկ մեր անչափ զգուշավոր, դարձյալ չակերտավոր խելոքները ասում են. «Թող առաջ ուրիշները ճանաչեն, հետո մենք կճանաչենք»:

Ախր այ խելոք, եթե նույնիսկ Դու պաշտոնապես չես ճանաչում քո անկախությունը, օտարը ինչու պիտի ճանաչի:

Թուրքիայից օրինակ վերցրեք: Գրավեց Կիպրոսի մի մասը, հռչակեց թուրքական հանրապետություն, և թքած ունի, որ իրենից բացի, ուրիշ ոչ մեկը չի ճանաչել այդ հանրապետությունը:

Ինչի՞ց ենք վախենում:

Միջազգային հանրության կարծիքից:

Մեզ կհռչակեն ագրեսոր: Թքած, հո անընդհատ զոհի կարգավիճակում չենք մնալու:

Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Է թող սկսի: Մեր պաշտոնական դեմքերը չեն ասում, որ նոր պատերազմի դեպքում, մենք Բաքուն կվերցնենք:

Եվ եթե նույնիսկ դա ԸՆԴԱՄԵՆԸ հռետորաբանություն է, ինչ է սրանից վատ է լինելու:

Ժողովրդական իմաստասիրությունը ասում է. «Քաջը մի անգամ է մեռնում, վախկոտը հազար»:

Մենք ամեն օր մեռնում ենք…

Բայց մենք դարերում Քաջի համբավ ձեռք բերած ազգ ենք (mեր այրուձիները լավագույնն են համարվել, թե´ Բյուզանդիայում, թե´ Պարսկաստանում) և մենք ավելի լավ բախտի ենք արժանի:

ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՃՅՈՒՆԸ ԻՄ ՍՐՏԻՆ ԲԱԽՈՒՄ Է ԵԼԻՐ ԱԶԳ ԵՎ ԹԵԼԱԴՐԻ ՔՈ ԿԱՄՔԸ:

Ա Մ Ե Ն․․․․․

Մի քիչ ՎԱՐԴԱՆԱՆՑ ոգով ստացվեց։

Մնում է հավելեմ ՝ ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ ԱՆՄԱհՈՒԹՅՈՒՆ Է»։