|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Վատայիե» ավիաբազայի վրա հարձակվել են ժամանակակից ռազմական այնպիսի ինքնաթիռներ, որոնք չեն գտնվում Հալիֆա Հաֆթարի զինանոցում. նման հայտարարություն է արել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ՊՆ փոխնախարար Սալահադդին Նեմրուշը։
Նեմրուշը Al-Ahrar հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նման ինքնաթիռները երկրի արևելքը վերահսկող «ապօրինի» զինված խմբավորումների զինանոցում չկան, և դրանք կարող են օգտագործվել միայն օտարերկրյա պետությունների կողմից:
Նեմրուշը նշել է, որ այս ավիահարվածը ևս մեկ պատճառ է, որ պետք է ազատագրվի Սիրտ և Ալ-Ջուֆրա քաղաքը: «Երկրում վարձկանների թիվն աճել է: Ինքնաթիռները զինյալներով և զինամթերքներով գտնվում են Սիրտի մոտակայքում գտնվող Ալ-Քարաբաբիե ռազմակայանում», - ասել է փոխնախարարը:
Նեմրուշը նաև մեծ նշանակություն է տվել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ Տրիպոլի այցին՝ այս քայլը անվանելով Լիբիայի «օրինական իշխանություններին Թուրքիայի կառավարության աջակցության բաց ցուցիչ»:
Նա ասել է, որ Թուրքիան կիսում է մեր դիրքորոշումը Լիբիայի տարածքում լիակատար վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ:
«Վաթիյե» ավիաբազային օդային հարվածներով հասցվել են շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին:
Նշենք, որ Լիբիայի ԱՀԿ-ն ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ այդ «անհայտ ինքնաթիռները» պատկանում են ՌԴ ԶՈՒ-ին։