կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 11:13
Տարածաշրջան

Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան պրոթուրթական ուժերի կողմից ենթարկցվել է հարձակման

Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան պրոթուրթական ուժերի կողմից ենթարկցվել է հարձակման

Avia.pro կայքը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ պրոթուրքական զինյալները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ավիաբազային։

Ըստ որոշ ռազմական փորձագետների՝ ահաբեկիչները պատահական չեն հարվածել ռուսական ռազմաբազան մայիսի 9-ին։ Բանն այն է, որ այդ օրերին այնտեղ տեղի էին ունենում տոնական միջոցառումներ՝ նվիրված Հաղթանակի օրվա, այդ իսկ պատճառով ահաբեկիչները հույս ունեին հանկարծակիի բերել ռուս զինվորականներին։

ՌԴ ՊՆ-ն դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանում տարածված տեղեկությունը։ Լրատվական գործակալությունը նշում է, որ եթե զինյալներն իրոք հարձակում են գործել ռուսական բազայի վրա, ապա դա նշանակում է Սիրայում նոր ռազմական բախումների մասին։