|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբիայում հարձակման է ենթարկվել տարածաշրջանում Թուրքիայի առանցքային օբյեկտը՝ «Ալ-Վաթիհ» ավիաբազան: Իրավիճակին ծանոթ «Իզվեստիայի» աղբյուրները հաստատել են, որ օդանավակայանի տարածքում պայթյունների և ռեակտիվ շարժիչների ձայն են լսվում: Տեղական սոցիալական ցանցերը հայտնում են, որ «Ազգային համաձայնություն» կառավարության զորքերի դիրքերը Աբու Քուրայն քաղաքի տարածքում նույնպես հայտնվել են օդային հարվածների տակ:
Թուրքական զորքերի դեմ ավիահարվածները կոտրել են լռությունը: Տարվա առաջին կիսամյակի լայնածավալ մարտերից հետո Լիբիայում ռազմաճակատի առաջնագիծը կայունացել էր: Այնուամենայնիվ, կողմերը շարունակում են հայտարարել հակամարտության շարունակման հավանականության մասին:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ խաղաղությունը հնարավոր կլինի իրականացնել միայն ռազմավարական քաղաքի՝ Սիրտի, ինչպես նաև Ալ-Ջուֆրայի առանցքային ավիաբազան ԼԱՀԿ-ի վերահսկողությանը հանձնելուց հետո: Իր հերթին, Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին հայտարարել է, որ այդ օբյեկտները «կարմիր գիծ» են, որը նա թույլ չի տա հատել, և շեշտել է լիբիացիների խնդրանքով զորքերի ուղարկման պատրաստակամությունը: