|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (GNA) և դրա ղեկավար Ֆաեզ Սարաջի հրաժարականի համար բողոքի ցույցերը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հավաքել են մի քանի հազար մարդ. հաղորդում է Al Marsad- ը:
Փողոցներում հավաքվածները դժգոհ են բնակչության աղքատացումից ու կոռուպցիայից: Երրորդ օրն անընդմեջ ցույցեր են տեղի ունենում մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆայզ Սարաջը հայտնվել էր հեռուստատեսությամբ և իր համաքաղաքացիներին խոստացել շտապ փոփոխություններ կատարել կառավարությունում, ինչպես նաև գտնել և դատապարտել կոռումպացված պաշտոնյաների:
2011 թ. ի վեր քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբիայն այժմ բաժանված է երկու մասի՝ մի կողմից Սարաջի ուժերի, մյուս կողմից էլ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարի։