կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 13:04
Տարածաշրջան

Իրանը Ս-75 ՀՕՊ համակարգեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ անհայտ Ֆ-35 կործանիչների հարվածներից հետո

Իրանը Ս-75 ՀՕՊ համակարգեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ անհայտ Ֆ-35 կործանիչների հարվածներից հետո

Իրանը անհայտ F-35-ների հարվածից հետո սկսել է Ադրբեջանի հետ սահմանին С-75 հակաօդային պաշտպանության համակարգերի արտակարգ տեղակայումը. հայտնում է avia.pro կայքը։

Մի քանի օր առաջ իրանական ռազմական միջուկային կայանում տեղի էր ունեցել խորհրդավոր պայթյուն, որը գրանցվել է նույնիսկ տիեզերքից: Ինչպես պարզվել է, խոսքը գնում է անհայտ երկրի F-35 կործանիչի կողմից օդային հարվածի մասին: Ըստ որոշ տեղեկությունների՝ օդային հարվածը հասցվել է նվազագույն պաշտպանված ուղղությունից`Ադրբեջանի սահմաններից, հետևաբար, իրանական զորքերը սկսել են այս ուղղությամբ հրթիռային համակարգեր տեղակայել: Ընտրությունը կայացվել է հօգուտ արդիականացված սովետական Ս-75- ի, քանի որ այդ համակարգերը հագեցված են ռադարներով, որոնք հայտնաբերում են ինքնաթիռները և կարող են հարվածել թիրախներին բարձր տարածության վրա, միաժամանակ մնալով անտեսանելի թշնամու համար:

Համացանցային ռեսուրսներից մեկի կողմից հրապարակված տեսանյությում կարելի է տեսնել Ս-75 համակարգերի տեղափոխումը Իրան-Ադրբեջան սահման: Սա առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի օդային տարածքը օգտագործվում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, և, ամենայն հավանականությամբ, այդ երկրներից մեկի F-35- ն էր, որը մասնակցել է իրանական միջուկային օբյեկտի վրա հարձակմանը:

Նշենք, որ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ ևս նշել էին, որ Իրանի վրա հարձակումն իրականացվել է Ադրբեջանից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն շտապել էր հերքել այդ տեղեկությունները՝ մեղադրելով ԶԼՄ-ների «պրոհայկականության» մեջ։