|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Եգիպտոսի կողմից ռուսական Սու-35 կործանիչներ գնելու կապակցությամբ: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
Փետրվարի 23-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ: Զրույցի ընթացքում դիվանագետները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարում գործընկերության կարևորությունը և տարածաշրջանում վերջին զարգացումները:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Եգիպտոսում մարդու իրավունքների իրավիճակը «կենտրոնական տեղ կզբաղեցնի» երկու երկրների հարաբերություններում: Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների վերաբերյալ, ինչը, նրա խոսքով, առանցքային կլինի ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների և Ռուսաստանից Եգիպտոսի կողմից Սու-35 կործանիչների հնարավոր գնման համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։