Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իլհամ Ալիևը երկուշաբթի հայտարարել է, որ Բաքուն կկիրառի թուրքական F-16 կործանիչներ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:
Ըստ նրա՝ ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են իրեն, թե որտեղի՞ց Ադրբեջանին թուրքական F-16-եր: «Հոգնել եմ պատասխանելուց: Դուք ունեք արբանյակներ, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք և տեսեք` հիմա F-16-երը օդո՞ւմ են, թե՞ գետնի վրա: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ նրանք այստեղ են եկել վարժանքների համար, բայց պատերազմի սկզբին մնացել են այստեղ»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ կործանիչները օգնություն են Թուրքիայից: «Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- երը»,- շեշտել է Ալիևը։