Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը դիմել է Թուրքիայի իշխանություններին ՝ կոչ անելով ցույցերին մասնակցող քրդերին չանվանել ահաբեկիչների աջակիցներ: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարությանը՝ Վիեննայում Թուրքիայի դեսպանի և նախարարի միջև ունեցած զրույցից հետո:
«Ցուցարարներին ահաբեկչական կազմակերպությունների կողմնակիցներ անվանելը ոճ է, որը մենք մերժում ենք», - ասված է Ավստրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Շալենբերգը նաև հորդորել է Թուրքիայի դեսպանին ապագայում չօգտագործել նման արտահայտություններ, քանի որ հավաքների և արտահայտման ազատության իրավունքը երկրի ամենամեծ արժեքներից մեկն է:
«Մեր ընդհանուր շահերից է բխում, որ արտաքին հակամարտությունները չներմուծվեն Վիեննա», - ասվում է զեկույցում և նշվում, որ Ավստրիայի նախարարը նաև կոչ է արել Թուրքիայի դեսպանին աջակցել ապաէսկալացիային, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնել:
Հիշեցնենք, որ այս խոսակցության պատճառը Վիեննայում քրդական ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգություններն էին, որոնք ժամանակ թուրքական ծագմամբ ագրեսիվ երիտասարդները հարձակվել էին խաղաղ ցույց իրականացնող քրդերի վրա: